ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալապես նշանակալի տարածքներում (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ և սպորտային օբյեկտներ) պայթյունավտանգ առարկաների մաքրման և ականազերծման աշխատանքները: Այդ մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը սոցիալապես նշանակալի օբյեկտներ են: Հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ, և չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ փորձադաշտում: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անհրաժեշտ անվտանգության միջոցները: