Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ոգեկոչելով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը, ընդգծել է, որ վերջինս ոչ միայն խաղաղասեր հերոս էր, այլև մեծագույն դիվանագետ: Այս մասին հաղորդում է «Մեհր» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման ելույթով իրանցի նախարարը հանդես է եկել կիրակի երեկոյան տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Որպես մարդ, որը մշտապես աշխատել է խաղաղության և բանակցությունների ոլորտում, ես գեներալ Սոլեյմանիին դիտարկել եմ ոչ միայն որպես պարզապես չեմպիոնի՝ ահաբեկիչների դեմ պայքարում, այլ նաև որպես խաղաղապահ ջանքեր գործադրող հերոսի»,- ասել է Զարիֆը:
Նրա խոսքով՝ Սոլեյմանին առանձնահատուկ կերպար էր, որը կողմ էր պատերազմներին վերջ դնելուն, հատկապես Աֆղանստանում և Սիրիայում: Զարիֆը հավելել է, որ խորհուրդներ է ընդունել միայն գեներալ Սոլեյմանիից: