Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է պարեկային ժամ սահմանելու մասին, հաղորդում է NBC Washington-ը:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք ու շրջափակել սենատի նիստերի դահլիճը, որտեղ ընթանալիս է եղել նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման հարցի քննարկումը:
Պարեկային ժամը կգործի չորեքշաբթի ժամը 18:00-ից մինչև հաջորդ օրը առավոտյան ժամը 06:00-ն:
«Պարեկայի ժամի ընթացքում քաղաքապետի նշած անձանցից ոչ ոք չպետք է ոտքով քայլի, հեծանիվ քշի, վազի, անգործության մատնվի, տեղաշարժվի ավտոմեքենայով կամ այլ տրանսպորտային միջոցով ցանկացած փողոցում, այգում կամ հասարակական այլ վայրում շրջանի սահմաններում»,-հայտարարել է քաղաքապետը: