Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ապահովել իշխանության կանոնավոր փոխանցումը հունվարի 20-ին, հայտնում է CNN-ը:
«Չնայած այն հանգամանքին, որ ես բացարձակ համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ և փաստերն իմ կողմից են, հունվարի 20-ին տեղի է ունենալու իշխանության կարգավորված փոխանցում», - նշել է նա իր տարածած հայտարարությունում:
«Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հաշվի առնվեն միայն օրինական ձայները: Չնայած սա պատմության մեջ ամենամեծ առաջին նախագահական ժամկետի ավարտ է նշանակում, այն Ամերիկան կրկին մեծ դարձնելու մեր պայքարի միայն սկիզբն է»,- հավելել է Թրամփը: