Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 379 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 9-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 161794: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2922 (+14) դեպք, մահվան ևս 700 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9279 անձ: Ապաքինվել է 148893 անձ: