Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162131: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2929 (+7) դեպք, մահվան ևս 700 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9190 անձ: Ապաքինվել է 149312 անձ: