ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ԼՂ հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը, փոխանցում է News.am-ը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակում Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են որոշ հարցեր՝ կապված հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը:
Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ Հայտարարության հետևողական իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը՝ նշվել է, որ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվեն տարածաշրջանում խաղաղ կյանքի հարթմանն ուղղված հետագա քայլերը:
Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին, որոնք նպաստում են ԼՂ հակամարտության կարգավորմանը: Շեշտադրվել է ռազմական բախումների հետևանքով տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու կարևորությունը, այդ թվում պրոֆիլային միջազգային կազմակերպությունների գծով: