Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 157 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 11-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162288: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2931 (+2) դեպք, մահվան ևս 700 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 8782 անձ: Ապաքինվել է 149873 անձ: