Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա առաջին հանդիպումն է՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ստորագրումից հետո, փոխանցում է Panorama.am-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ջերմորեն ընդունեց Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին։
Ռուսաստանի նախագահն իր հյուրերին սպասում էր Կրեմլում մեծ կլոր սեղանի մոտ: Պուտինը ձեռքսեղմում ունեցավ, ապա գրկախառնվեց Ալիևի հետ, ապա նույն կերպ ողջունեց Փաշինյանին: Նստած սեղանի շուրջ՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ողջունեցին միմյանց հեռվից ու գլխով արեցին: Այս մասին գրում է Տասս-ը։
Նշվում է, որ նրանք դիմակներ չէին կրում: Ռուսաստանի նախագահի բացման խոսքից հետո բանակցությունները շարունակվում են դռնփակ: