Ստեփանակերտի բնակիչներն այսօր՝ երեկոյան կրակահերթի ձայն են լսել քաղաքում։ NEWS.am-ին ահազանգած քաղաքացիներն ասել են, որ ձայնը եկել է Շուշիի կողմից, տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները օդ են կրակում։
Նրանց խոսքով՝ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո սա առաջին դեպքը չի, երբ կրակոցի ձայներ են լսվում՝ հատկապես Շուշիի կողմից։
Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել. ՊԲ-ի և նախագահի խոսնակները News.am-ի հեռախոսազանգերին չեն պատասխանել։