Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 12-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162643: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2941 (+10) դեպք, մահվան ևս 707 (+7) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 8393 անձ: Ապաքինվել է 150602 անձ: