ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում չի պատասխանել իր՝ հրաժարական տալու մասին հարցին:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը դիտարկո՞ւմ է իր հրաժարականի մասին հարցը, ինչի մասին իրեն կոչ են անում, մասնավորապես, Կոնգրեսում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Թրամփը ոչինչ չի հայտնել:
Նշենք, որ Թրամփը լրագրողների հետ զրուցել է մինչ Տեխաս կատարելիք այցը: