Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են երկխոսություն վարել ցանկացած հարցի շուրջ՝ ներառյալ սահմանադրական բարեփոխումներին վերաբերող, ընդդիմության, բայց ոչ դավաճանների հետ:
«Մենք պատրաստ ենք խոսել ցանկացած ազնիվ մարդու հետ: Այդ թվում` ընդդիմության: Բայց ոչ դավաճանների հետ: Մենք պատրաստ ենք ցանկացած ընդդիմության հետ երկխոսություն վարել (դուք դա տեսել եք և գիտեք) ցանկացած հարցի շուրջ `սկսած սահմանադրական փոփոխություններից մինչև մեր Բելառուսի ապագային առնչվող հարցերը»,- ասել է Լուկաշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները ոչ մեկի առաջ ծնկի չեն գալու: