2020 թվականի դեկտեմբերի կեսին ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է Գերմանիայում: Այս մասին հայտնում է Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողերի սոցիալական քաղաքականության և ինտեգրման նախարարությանը:
Վիրուսը հայտնաբերել են ընտանիքում, որի անդամները դեկտեմբերի 13-ին Բադեն-Վյուրտեմբերգ էին ժամանել ՀԱՀ-ից: Ընտանիքի բոլոր անդամները կարանտինի մեջ էին: Ժամանելուց 5 օր անց նրանց թեստավորել էին, որի արդյունքները բացասական էին: Եվս մի քանի օր հետո նրանց մոտ զարգացել են հիվանդության թեթև ախտանշաններ:
Ընտանիքի անդամներից մեկի երկրորդ թեստը ուղարկվել էր լաբորատորիա, որը հաստատել է հարավաֆրիկյան շտամով վարակվելու դեպքը: Հիմա կորոնավիրուսը հայտնաբերվել է 6 մարդու մոտ:
Կորոնավիրուսի նոր մուտացիան ՀԱՀ-ում հայտնաբերել էին 2020 թվականի դեկտեմբերի կեսին: Նախկինում երկրում անհայտ SARS-CoV-2 վիրուսի տարատեսակն անվանել էին 501.V2: ՀԱՀ-ի առողջապահության նախարարն ընդգծել էր, որ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, հավանաբար, կապված է հիվանդության հենց այս մուտացիայի հետ: Այս շտամը տարբերվում է կորոնավիրուսի մուտացիայից, որը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում և հետագայում այլ երկրներում: