Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 163128: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2951 (+10) դեպք, մահվան ևս 715 (+8) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 8216 անձ: Ապաքինվել է 151246 անձ: