Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկումից հետո ծանր բարդության առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին:
Պատվաստելուց հետո գրանցվել է 37 կողմնակի էֆեկտ. դրանցից 32-ը թեթև, 4-ը՝ միջին ծանրության, իսկ մեկ դեպքում եղել են ծանր ախտանիշներ, սակայն այդ ախտանիշների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդել:
Լեհաստանում ներկայումս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 257 հազարից ավելի մարդ:
Երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո բախվել է կողմնակի ռեակցիաների, կարող է ստանալ փոխհատուցում հատուկ ստեղծված հիմնադրամից՝ լիազորված անձին ներկայացնելով դիմում: