Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասն իր պաշտոնաթողության մասին է հայտարարել կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակներն հաղթահարելու համար ստիպված ենք լինում դժվար որոշումներ կայացնել: Ստեղծված իրավիճակում՝ ելնելով ինձ համար կարևոր արժեքներից, ես որոշում եմ կայացրել հեռանալ Էստոնիայի վարչապետի պաշտոնից: Այդ որոշումը կայացրել եմ կառավարության և Ցենտրիստական կուսակցության, ինչպես նաև մոտ կոլեգաների հետ քննարկումների արդյունքում: Հնարավոր էին տարբեր լուծումներ, բայց դրանցից միայն մեկն էր ճիշտ», - նշել է Ռատասը: