Հինգշաբթի Պարսից ծոցում սկսվում են Իրանի զինուժերի Էլիտային ստորաբաժանման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) եռօրյա պլանային լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց կմասնակցեն նաևցամաքային ևռազմաօդային ուժեր: Այդ մասին այսօր հաղորդել Է իրանական «Ֆարս» գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Հուսեյն Սալամիին, փոխանցում է Արմենպրեսը:
«Մեծ մարգարե-5» լայնամասշտաբ ծովային զորավարժություններ կսկսվեն հինգշաբթի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հիմնման տարեդարձի օրը: Զորավարժությունները տեղի կունենան Պարսից ծոցում ևՕրմուզի նեղուցում»,-ասել Է Սալամին: Գեներալի խոսքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը տակտիկական գործողությունների փորձարկումն Է՝ ժամանակակից զենքի օգտագործմամբ, ինչպես նաևերկրի զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացումը: Իրանը այսօրինակ զորավարժություններ անցկացնում Է ամեն տարի եւ, որպես կանոն, վարժանքների շրջանակներում իրականացվում են Իրանի հրթիռային տեխնիկայի նորագույն նմուշների փորձարկումներ: