Արցախում օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ պարբերաբար կիրականացվեն նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները, բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով, շարունակում են Արցախի տարածքը մաքրել պատերազմի հետքերից»,- հայտնում են ծառայությունից:
Պարզաբանումների և լրացուցիչ այլ տեղեկությունների համար պետք է զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն: