Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 448 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 163576: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2963 (+12) դեպք, մահվան ևս 721 (+6) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 8043 անձ: Ապաքինվել է 151849 անձ: