ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին դատապարտել է բռնությունը և հաշտության կոչ արել, սակայն ոչ մի ձևով չի մեկնաբանել իմփիչմենթը, որը նրա նկատմամբ կայացրել է Ներկայացուցիչների պալատը:
«Ես ցանկանում եմ դատապարտել բռնությունը, որը տեսանք վերջին շաբաթում... Ամբոխի բռնությունը հակասում է այն ամենին, ինչին ես հավատում եմ, և ամենին, ինչը պաշտպանում է մեր շարժումը»,- տեսաուղերձում ասել է պետության ղեկավարը:
Թրամփը շեշտել է ամբողջ երկրի շահերի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը և բոլոր ամերիկացիներին կոչ է արել միավորվել՝ «հաղթահարելով պահի կրքերը»:
Տեսաուղերձում ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է խոսքի ազատության վրա աննախադեպ հարձակումների մասին՝ նկատի ունենալով սոցցանցերում իր հաշիվների արգելափակումը: