2020 թվականի արդունքներով Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով աճել է 8,3 տոկոսով՝ հասնելով մինչև 586,72 միլիարդ դոլարի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը:
Գերատեսչության զեկույցի համաձայն՝ Չինաստանից արտահանումը Միացյալ Նահանգներ ավելացել է 7,9 տոկոսով՝ մինչև 451,81 միլարդ դոլար: Ամերիկյան արտադրանքի ներմուծումն ավելացել է 9,8 տոկոսով՝ մինչև 134,91 միլիարդ դոլար:
Չինաստանի դրական հաշվեմնացորդը 2020 թվականին կազմել է 316,9 միլիարդ դոլար՝ 2019 թվականի համեմատությամբ տարեկան արտահայտությամբ ավելանալով 7,1 տոկոսով: