Ադրբեջանի կողմից գրավված Արցախի Շուշի քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինծառայող Հասան Յագուբովը, որը վերջերս Ջրականում (Ջաբրայիլ) ռազմական գործողություններին մասնակցելու համար մեդալ էր ստացել:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունվարի 12-ին տեղի ունեցած պատահարի արդյունքում վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Պատահարը քննվում է: