Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի համար «չափազանց խնդրահարույց» կլինի ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հրաժարվելը, սակայն հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ անհամաձայնությունը կարող է լուծվել երկխոսության միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Աքարը նաև հաստատել է, որ Թուրքիան C-400 պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում։
«Չափազանց խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել, որպեսզի հետ գնանք այն կետը, որից մենք սկսել ենք։ Մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում հեռու մնալ սպառնալից ձևակերպումներից, ինչպիսիք են՝ պատժամիջոցները»,- Անկարայում լրագրողներին հայտարարել է Աքարը։
Նրա խոսքով՝ «իրենք ցանկանում են խնդիրները լուծել երկխոսության միջոցով»։
«Եթե ամերիկյան կողմը լուծում է ցանկանում, ապա լուծումը կարող է գտնվել տեխնիկական մակարդակով աշխատանքի միջոցով»,- ասել է նա։