Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը, որը մարմնավորել է գլխավոր դերը «Տանը մենակ» և «Տանը մենակ 2» ֆիլմերում, հավանել է ֆիլմի երկրորդ մասը փոխելու առաջարկը, որպեսզի կադրից հեռացվի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Twitter սոցցանցի օգտատերերից մեկը հրապարակել է ֆիլմի փոփոխված տարբերակը, որում Թրամփը հյուրանոցի նախասրահի դրվագում չկա:
«Հոյակապ է»,- մեկնաբանել է 40-ամյա դերասանը՝ արձագանքելով սոցցանցում արված գրառմանը: