ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է կիրառել չինական ընկերությունների ղեկավարների, Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչների և Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի դեմ: ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է կիրառում Չինաստանի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք պատասխանատու կամ մասնակից են Հարավչինական ծովում վիճահարույց կառույցների շինարարության ռազմականացմանը կամ լայնամասշտաբ յուրացմանը»,- ասել պետքարտուղարը:
Նշվում է, որ վերոնշյալ անձանց ընտանիքների անդամները ևս ենթարկվել են սահմանափակումների: