Սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներն այս տարի կանցկացվեն առցանց ձևաչափով՝ կապված COVID-19 համավարակի հետ:
Նշենք, որ ավանդաբար ընկերներն ու աջակիցները հավաքվում են «Ակոս»-ի խմբագրությունում, որպեսզի նշեն Դինքի մահվան տարելիցը: Այս տարի, սակայն, միջոցառումները կանցնեն առցանց, և Դինքի կյանքի մասին ելույթներն ու ռեպորտաժները կհեռարձակվեն ամբողջ օրվա ընթացքում: