Նվազագույնը 7 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Սուլավսեի կղզում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում: Այս մասին հայտնում է երկրի Տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումը, որ ունեցել է 6,2 մագնիտուդ հզորություն, սեյսմոլոգները գրանցել են ուրբաթ՝ տեղական ժամանակով 02:18-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մաջենե քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, 10 կմ խորությամբ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները՝ ապաստարան որոնելով, տուժել է առնվազն 60 շենք, այդ թվում՝ 2 հյուրանոց, նահանգապետի գրասենյակը և առևտրի կենտրոն:
Մի քանի ժամ ավելի վաղ նույն շրջանում տեղի էր ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ: