Ինդոնեզիայում Սուլավեսի կղզում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը:
Երբ երկրաշարժը տեղի է ունեցել, հազարավոր վախեցած մարդիկ լքել են իրենց տները և փախել դեպի բարձրլեռնային շրջաններ:
Երկրաշարժը գետնին է հավասարեցրել հիվանդանոցը և նահանգապետի գրասենյակը. այս շենքերի փլատակների տակ են եղել մի քանի մարդիկ: