ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Instagram-ի և Facebook-ի նախկինում արգելափակված հաշիվները բացվել են: ԱՄՆ ներկայիս նախագահի պրոֆիլները կրկին հասանելի են: Տեղեկությունը հայտնում է Gazeta-ն:
Ինչպես հաղորդվում են ԶԼՄ-ներում, մինչ այդ շրջանառվել էր Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի պաշտոնապես չհրապարակված հայտարարությունն այն մասին, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի սոցիալական հաշիվը երկար ժամանակ արգելափակվելու է:
Twitter-ն ու Facebook-ը հայտարարել էին Թրամփի հաշիվների անորոշ ժամանակով սառեցման մասին ՝ նրան մեղադրելով բռնություն հրահրելու մեջ: Մյուսները՝ ավելի քիչ հայտնի սոցիալական ցանցերը, հետևեցին այդ օրինակին: