Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նոր նախագահ է ընտրվել Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի վարչապետ Արմին Լաշետը:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ քվեարկության մասնակցած 991 մարդուց Լաշետի օգտին ձայն է տվել 521-ը: Երկրորդ փուլ դուրս եկած մյուս թեկնածուի՝ Ֆրիդրիխ Մերցի օգտին քվեարկել է 466 մարդ, 4-ը ձեռնպահ է մնացել:
Լաշետն այժմ Բունդեսթագի ընտրությունների ժամանակ կարող է դառնալ կուսակցության թեկնածուն կանցլերի պաշտոնի համար: Նրան աջակցում են Մերկելը և առողջապահության գործող նախարար Յենս Շպանը: