Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի: Այս մասին հայտնել է երկրի Տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությունը:
Վերջինիս տվյալներով, երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 800 մարդ, մոտ 15 հազար մարդ զրկվել է տանիքից և ապաստան է փնտրում սարերում կամ տուժածների տեղավորման կենտրոններում, որոնք արդեն լեփ-լեցուն են:
Հուվարի 15-ի գիշերը Ինդոնեզական Սուլավեսի կղզում 6,2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Մաժենե քաղաքից 6 կմ հարավ-արևելք: