Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164586: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2992 (+5) դեպք, մահվան ևս 729 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 8093 անձ: Ապաքինվել է 152320 անձ: