Հոնդուրասից ԱՄՆ-ի սահման շարժվող փախստականների խումբը Բայդենի նոր վարչակազմին կոչ է անում կատարել իրենց նկատմամբ «պարտավորությունները», հաղորդում է Fox News-ը։
Associated Press-ի փոխանցմամբ՝ ավելի քան 1000 հոնդուրասցի փախստական Գվատեմալա են ժամանել առանց ցուցակագրվելու։ Նրանք ակնկալում են ԱՄՆ սահմանի մոտ ջերմ ընդունելության արժանանալ:
Միգրանտների իրավունքների պաշտպանության Pueblo Sin Fronteras խմբի կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ խումբն ակնկալում է՝ Բայդենի վարչակազմը միջոցներ կձեռնարկի:
Նշենք, որ Բայդենը բազմիցս է խոստացել հակադարձել սահմանային անվտանգության և ներգաղթի ոլորտում Թրամփի վարած քաղաքականությանը: