Այսօր Էջմիածնի Մաչանենց թատրոնում առաջին եզդիական թատրոնի առաջին ներկայացումն է, այն կոչվում է «Կյանք ու սեր»։ Ներկայացման նյութը Արցախյան պատերազմին եզդիների մասնակցությունն է, և նվիրված է զոհերի հիշատակին, հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն:
Ռեժիսորը Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ (Ընծա) Բաբախանյանն է, սցենարի հեղինակը՝ Գրետա Ալեքսանյանը:
Թատրոն ստեղծելու գաղափարը «Եզդիների կողքին» կրթամշակությաին նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանինն է։ Նա թատրոնի առաջին՝ «Կռիվ և սեր» ներկայացման սցենարի հեղինակն է։ Գրետան ասում է՝ եզդիական համայնքում թատրոնի հիմնադրման գաղափարը մեծ ոգևորությամբ է ընդունվել․
Ինչպես «Կռիվ ու սերը», այնպես էլ թատրոնի առաջիկա ներկայացումները եզդիերեն են լինելու: Հայ հանդիսատեսին ևս թատրոն բերելու նպատակով նրանց բաժանվելու են թերթիկներ, որոնցում հայերենով կներկայացվի ներկայացման բովանդակությունը: