Բալթյան երկրների ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Նավալնիին բերման ենթարկելու կապակցությամբ:
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարների հայտարարության տեքստը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է Լատվիայի ԱԳ նախարար Էդարս Ռինկևիչսը:
«Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելը բացարձակապես անընդունելի է: Մենք պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից նրան անհապաղ ազատ արձակել: Եվրամիությունը պետք է արագ արձագանքի, եթե նա ազատ չարձակվի, ապա պետք է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցն այդ ակցիայի կապակցությամբ»,-նշված է հայտարարության մեջ: