ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու արձանագրությունը:
խորհրդարանի հերթական նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ, ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշնիքից Աննա Գրիգորյանին: Վերջինս երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:
Երդման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ հունվարի 18-ին գումարված հերթական քառօրյա նիստի մեկնարկին:
Ավելի վաղ Աննա Կարապետյանը հայտարարել էր, որ դուս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր: