Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 18-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164676: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2998 (+6) դեպք, մահվան ևս 729 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7885 անձ: Ապաքինվել է 153064 անձ: