Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ նախագահի աշխատակազմից Aysor.am-ին հայտնեցին, որ ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատման դիմումը։ Այն դեռ չի ստորագրվել։
Նշենք՝ մամուլում ակտիվորեն լուրեր են տարածվում, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։