Ռուսաստանի և Չինաստանի զորավարժություններն ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանք կոչված են ապահովելու ավիացիայի մարտական պատրաստությունը՝ պաշտպանելով ՌԴ-ի և ՉԺՀ-ի սահմանները: Այս մասին, ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբարում է Ճապոնիայի հետ մեր հարաբերություններին, ապա մենք դրանք համարում ենք բարիդրացիական: Ռուսաստանի նախագահի և ճապոնիայի իր գործընկերների միջև մշտապես եղել են բարեկամական կապեր, անձնական համակրանքներ»,- ասել է Լավրովը՝ հանդես գալով 2020 թվականի ամփոփման շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվան նաև վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ կհաստատի անձնական շփումներ:
«Իսկ եթե խոսենք տարածաշրջանում ռազմական իրադրության մասին, ապա, այո՛, մենք ՉԺՀ-ի հետ զբաղվում ենք համատեղ աշխատանքով, այդ թվում՝ զորավարժությունների տեսքով: Ռուս-չինական վարժանքները սկզբունքային նորույթ չեն, դրանք մի քանի անգամ անցկացվել են և՛ ցամաքային տարբերակով, և՛ ՇՀԿ-ի ձևաչափով, և՛ երկկողմ ձևաչափով:
Այժմ վարժանքները եղել են օդատիեզերական ուժերի գծով: Դրանք ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանք պարզապես կոչված են ապահովել ավիացիայի մարտական պատրաստությունը, որն ապահովում է ՌԴ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմանների անվտանգությունը»,- ասել է նախարարը: