Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են ՄիԳ-29 21 կործանիչ և Սու-30ՄԿԻ 12 կործանիչ ձեռք բերելու մտադրության մասին, հայտնում է «Times of India»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով հարցումը կուղարկվի ռուսաստանյան «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությանը:
Այս գնումների շնորհիվ Հնդկաստանի ռազմաօդային ուժերում ՄիԳ-29 ինքնաթիռների թվաքանակը կհասնի 80-ի, իսկ Սու-30ՄԿԻ ինքնաթիռներինը՝ 284-ի: