Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի մտադրությունը, սակայն մեկ պայմանով:
Ինչպես փոխանցում է «Вестник Кавказа» կայքը, այս մասին Չավուշօղլուն հայտնել է Անկարայում գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ կայացած հատատեղ ասուլիսում:
Հիշեցնելով Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի ռեժիմի մասին, Չավուշօղլուն ստեղծված իրավիճակն անվանել է «լավ հնարավորություն»:
«Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մենք Ադրբեջանի հետ միասին կհամակարգենք այդ գործընթացը»,- ասել է թուրք նախարարը: