Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է «Իրանի երկաթուղիներ» ընկերության տնօրեն Սաիդ Ռասոլին:
Նա հայտնել է, որ նոր պայմանագրերը նպատակ ունեն առավելագույնի հասցնել երկու հարևան երկրների միջև երկաթուղային ճանապարհով ուղևորությունների և բեռնափոխադրումների հնարավորությունը:
Ռասոլին նաև նշել է, որ Թեհրանն ու Անկարան համաձայնել են ուժեղացնել արևելք-արևմուտք միջանցքը, որն Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի տարածքով Չինաստանը միացնում է Թուրքիային:
Նրա խոսքով՝ Ստամբուլը, Թեհրանն ու Իսլամաբադն իրար միացնող տրանսազգային երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավորություն կստեղծի նոր Մետաքսի ճանապարհին միանալու համար: