Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164912: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3007 (+9) դեպք, մահվան ևս 734 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7671 անձ: Ապաքինվել է 153500 անձ: