Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165221: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3016 (+9) դեպք, մահվան ևս 741 (+7) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7607 անձ: Ապաքինվել է 153857 անձ: