114 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 116 տեղահանված:
Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները: