Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում անմիջական ռեժիմով: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավարի օգնական Իա Մալկինան:
«Փետրվարի 5-ին պլանավորում է անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Այն տեղի կունենա անմիջական ռեժիմով Ալմաթիում»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա 2021 թվականի առաջին եռամսյակում: