ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթություններն են լինելու կորոնավիրուսի, կլիմայի, ռասսայական անհավասարության դեմ պայքարը, տնտեսության վերականգնումը, ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ դիրքերի վերականգնումը միջազգային ասպարեզում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Բայդենը քայլեր կձեռնարկի և անհապաղ օգնություն կցուցաբերի ամերիկյան ընտանիքներին, քանի որ երկիրը բախվել է միանգամից մի քանի ճգնաժամերի: Սա կներառի գործողություններ COVID-19 համաճարակը վերահսկելու ուղղությամբ, տնտեսական օգնություն տրամադրելը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և ռասսայական արդարության ու քաղաքացիական իրավունքներին խթանելը, ինչպես նաև անհապաղ գործողություններ ձեռնարկելը՝ մեր ներգաղթի համակարգը բարեփոխելու և աշխարհում ԱՄՆ դիրքերը վերականգնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարությունում:
Աշխարհում ԱՄՆ դիրքերն ամրապնդելու համար Բայդենը մտադիր է «ամրապնդել ազգային անվտանգությունը, վերականգնել ժողովրդավարական դաշինքները ամբողջ աշխարհում, պահպանել ամերիկյան արժեքներն ու մարդու իրավունքները և օգնել ամերիկյան միջին դասին հաջողության հասնել համաշխարհային տնտեսությունում»: