ԱՄՆ նախագահի երդմնակալության համար Ջիլ Բայդենը «Markarian» ապրանքանիշի կապույտ զգեստ է ընտրել: Առաջին տիկինը նաև նույն բրենդի կապույտ վերարկու է հագել և տեսքն ամբողջականացրել նույն երանգի պաշտպանիչ դիմակով:
Ջո Բայդենի կնոջ զգեստը պատրաստվել է անձամբ Ալեքսանդրա Օ'Նիլի կողմից, ով հանդիսանում է «Markarian» բրենդի հիմնադիրը:
Մոդելի ընտրված երանգը, ըստ դիզայների գաղափարի, խորհրդանշում է վստահություն և կայունություն: Այն նաև Դեմոկրատական կուսակցության ավանդական գույնն է հանդիսանում: