Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 307 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 21-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165528: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3021 (+5) դեպք, մահվան ևս 742 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7719 անձ: Ապաքինվել է 154046 անձ: